21 07 2024

Բայդենն իր աջակցութունն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին` որպես դեմոկրատների միասնական թեկնածու

Բայդենն իր աջակցութունն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին` որպես դեմոկրատների միասնական թեկնածու

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտարարելով նախագահական մրցապայքարից դուրս գալու իր որոշման մասին, ասել է, որ լիովին պաշտպանում է փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։

«Այսօր ուզում եմ իմ լիակատար աջակցությունը հայտնել, որպեսզի նա լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն: Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին. Եկեք անենք դա»,- նշված է Բայդենի հայտարարության մեջ։ 

Նա նշել է, որ 2020 թվականին իր առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարրիսին որպես իր փոխնախագահ. «Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն է եղել»։

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը։ 

«Կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից կլինի, որ ես հեռանամ պաշտոնից և կենտրոնանամ իմ պաշտոնավարման մնացած ժամկետում նախագահի պաշտոնը զբաղեցնելու վրա», - հայտարարել էր Բայդենը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահան ընտրությունները նոյեմբերին են։ «Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ